Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Շաբաթներ առաջ Կարեն Հակոբյանը մեկնել է արտերկիր՝ ասպիրանտական ծրագրով ուսումը շարունակելու և աշխատելու, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արդեն իսկ պաշտպանել է թեկնածուականը: «Մեկնում եմ, իհարկե, աշխատանքային լավ հույսերով, բայց, հավատացած եղեք, մեծ թախիծով»: Մասնագիտական աճն ու կայացումը փաստացի արտասահմանում է տեսնում, քանի որ դա պարզապես անհնար է Հայաստանում, բայց նա լավատես է և հույս ունի, որ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի վերադառնալ և մասնագիտությամբ աշխատել հայրենիքում:
2014 թվականի հունիսին Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը:
Դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:
Փետրվարի 24-ին Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգի դարպասների դիմաց, տեղի ունեցավ Սումգայիթում և ադրբեջանական այլ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցույց:
Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին տեղի են ունեցել սգո եւ բողոքի միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի է ունեցել Ստամբուլում:
Արամ Մանասելյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, զբաղվում է կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական բնութագրերի տեսական ուսումնասիրությամբ: Աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, օրինակ` CAP2010 Congress, Nato Advanced Research Workshop “Brilliant Light Facilities and Research in Life and Material Sciences”, International Conference “New Technologies for Development of Heterosemiconductors for ...
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն երկրի խորհրդարանին առաջարկ է ներկայացրել, որով պահանջվում է Շիշլիի շրջանում գտնվող փողոցներից մեկը վերանվանել է Հրանտ Դինքի անունով։
Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի 10-12-րդ դասարանների 16 աշակերտ-աշակերտուհիներ, դպրոցի վրացերենի ուսուցչուհիներ Ռինա Շահինյանի եւ Մերի Առաքելյանի ղեկավարությամբ, մարտի 21-ից 25-ը, հյուրընկալվեցին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում:
Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆորնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:
Վեցամսյա վերականգնողական աշխատանքներից հետո երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում վերաբացվել է հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ մատուցվել է առաջին պատարագը:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը արտահայտել է իր խորին անհանգստությունը՝ կապված Փերինչեքի գործի հետ՝ հիշեցնելով, որ Շվեյցարիայի Դաշնային դատարանը ու Ազգային խորհուրդը հստակորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Թուրքական «Աքշամ» պարբերականի լրագրող Օսման Հոքեմենը Twitter-ի իր էջից հայհոյել է Հրանտ Դինքին։
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հայ հոգևորականի բացակայությունը պատճառ է դառնում, որպեսզի շատ հաճախ կրոնական ծիսակատարություններ եկեղեցում չիրականացվեն: Այս կապակցությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է Պոլսի հայոց պատրիարքարան եկեղեցում հոգևորական նշանակելու խնդրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը նոյեմբերի 12-ին դարձյալ կոչ է արել Օբամայի վարչակազմին թույլ տալ Սմիթսոնյան թանգարանում հայ որբերի գորգի ցուցադրությունը, որը մինչ այդ չեղյալ էր համարվել: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
NАXOS ընկերությունը, որը զբաղվում է դասական երաժշտության ձայնագրմամբ, առաջին անգամ թողարկել է հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի դաշնամուրի համար նախատեսված ստեղծագործությունների սկավառակը` դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: